Ռումինիայի Կլյուչ քաղաքում սեպտեմբերի 23-ից ընթացող WUKF-ի՝ «Աշխարհի կարատե-դո ֆեդերացիաների միություն» աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Հայաստանի կարատեի միության հիմնադիր ԿԱՄՈ ՈՒՆԱՆՅԱՆԸ գրավել է 3-րդ տեղը։ Ֆրանսիացի մարզիկի հետ հենց առաջին մարտում Կամոն ձեռքի կոտրվածք ստանալով՝ շարունակել է մենամարտը, եւ հակառակորդին հաղթել մի քանի մարտում։ Սակայն, դատավորն ամեն կերպ խոչնդոտել է, որպեսզի Ոսկե մեդալը տրվի հայ մարզիկին, արդյունքում՝ Կամո Ունանյանը դարձել է WUKF-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։«Նվաճած մեդալը նվիրում եմ մեր անմահ հերոսների հիշատակին։ Օրենքի եւ ոչ օրենքի սահմաններում դատավորն ամեն ինչ արեց, որ պարտվեմ, բայց վնասված ձեռքով ամեն ինչ արեցի, որ իմ երկրի համար մեդալ նվաճեմ եւ ես դա արեցի, ինչպես 24 տարի։ Հպարտ եմ, որ հայ եմ»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց Կամո Ունանյանը։