Ս.թ. դեկտեմբերի 9-ից 12-ը Իտալիայի Վենետիկ քաղաքում տեղի ունեցավ Karate1 Youth League — Venice 2021 պաշտոնական մրցաշարը, որին մասնակցեցին նաև Հայաստանի կարատեի երիտասարդական հավաքականի անդամները՝ գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանի գլխավորությամբ: Junior -68կգ կարգում Սուրեն Հարությունյանը հաղթելով 6 մենամարտ՝ գրավեց 3-րդ տեղը՝ ստանալով բրոնզե մեդալ։