ՀԿԱՖ ավագ մարզիչները ստացան միջազգային կարգի մարզչի որակավորում

Հայաստանի կարատեի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանի գլխավորությամբ ֆեդերացիայի երիտասարդական հավաքականը մեկնել է Թուրքիայի Կոնյա քաղաք, որտեղ անցկացվում է Աշխարհի կարատեի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների 12-րդ առաջնությունը:
Հայաստանի կարատեի ազգային հավաքականի մարզիչներ Սարգիս Հովսեփյանն ու Խաչիկ Երեմյանը հոկտեմբերի 26-ին Կոնյայում հանձնել են մարզչական որակավորման քննություններ և ստացել միջազգային կարգի մարզչի որակավորում: