Մարտի 2-6-ը Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի հրավերով Երևան է ժամանել իսպանացի աշխարհահռչակ մարզիչ, Սև գոտի 9-րդ դան Անտոնիո Օլիվան և «Օլիմպավան» սպորտային համալիրում անցկացվել են սեմինար-պարապմունքներ ՀԿԱՖ մարզիչների և մարզիկների համար։