Գոռ Ներսիսյանը դարձավ կարատեի Եվրոպայի առաջին չեմպիոնը Հայաստանից։
WKF-ը Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից պաշտոնապես ճանաչված կարատեն ներկայացնող միակ կազմակերպությունն է։ WKF-ի պաշտոնական մրցաշարերի արդյունքներն են համարվում կարատեի պաշտոնական արդյունքներ։ Հայաստանում WKF-ի ներկայացուցիչը Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան է, ով պատոնապես ճանաչված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից, ՀԱՕԿ-ի անդամ է, ունի պետական աջակցություն։Մինչև 2024թ Եվրոպայի U21 առաջնությունը Հայաստանի WKF կարատեի աշխարհի և Եվրոպայի առաջնություններից ունեցել էր 2 արծաթե և 4 բրոնզե մեդալներ, ոսկե մեդալ չէր ունեցել։ Այսպիսով Գոռ Ներսիսյանը դառնալով Եվրոպայի չեմպիոն՝ դարձավ պաշտոնապես առաջին ոսկե մեդալակիրը Հայաստանի կարատեի պատմության մեջ։ Փետրվարի 8-ից 11-ը Թբիլիսիում տեղի ունեցած՝ Եվրոպայի U21 առաջնությանը մասնակցել են մարզիկներ 49 պետություններից, Գոռ Ներսիսյանը անց է կացրել 5 մենամարտ՝ տանելով 5 հաղթանակ՝ U21 -84կգ կարգում գրավելով 1-ին տեղը։Գոռը 20 տարեկան է, սովորում է Երևանի պետական համալսարանի Քիմիայի ֆակուլտետում, մարզվում է Երևանի մարտարվեստների ակումբում, որը Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի անդամ է։ Գոռի անձնական մարզիչը Սարգիս Հովսեփյանն է։ Հայաստանի կարատեի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է Սերյոժա Մակարյանը։