2024թ․ Աշխարհի կարատեի ֆեդերացիայի Երիտասարդական լիգայի ոսկե մեդալակիր, Հայաստանը ներկայացնող մարզուհի Անիլ Շարիաթփանահիին ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը և ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Վարդանյանը։ Այնուհետև ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանն ընդունել և շնորհակալագրեր է հանձնել Անիլ Շարիաթփանահիին և նրա անձնական մարզիչներ Արծրուն Օհանյանին և Կարեն Վարդանյանին։