Վազգեն Հարությունյանը մասնակցել է Աշխարհի Կարատեի Ֆեդերացիայի կոնգրեսին

Կարատեի Աշխարհի Մ21 առաջնության նախօրեին՝ հոկտեմբերի 8-ին, Իտալիայի Վենետիկ քաղաքում տեղի է ունեցել Աշխարհի Կարատեի Ֆեդերացիայի կոնգրեսը, որին մասնակցել է Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը։ Կոնգրեսին մասնակցել են 85 երկրների ֆեդերացիաների ներկայացուցիչներ։

Քննարկվել են 2025 թ․-ի Աշխարհի Կարատեի Ֆեդերացիայի ծրագրերը, 2026 թ․-ին Սենեգալի Դակար քաղաքում կայանալիք Մանկապատանեկան Օլիմպիական Խաղերի հետ կապված հարցեր, ինչպես նաև խոսվել է 2032-ին Բրիսբենի օլիմպիական խաղերում կարատեի ընդգրկման հնարավորության և այդ ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։