Սուրեն Հարությունյանը պարգևատրվեց ՀՀ վարչապետի կողմից

Սուրեն Հարությունյանը պարգևատրվեց ՀՀ վարչապետի կողմից։

Ապրիլի 6-ին՝ Հանրապետության նախագահի նստավայրում, կայացավ «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման և մեծարման հանդիսավոր արարողությունը, որի շրջանակներում Կարատեի Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, «Տարվա հայտնություն» և «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգերի հաղթող Սուրեն Հարությունյանը ևս ստացավ իր պարգևը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։