Հայաստանի կարատեի մեծահասակների հավաքականի մարզիկները կմասնակցեն «Кубок успеха» առաջնությանը

Հայաստանի կարատեի մեծահասակների հավաքականի մարզիկներ Սուրեն Հարությունյանը (75կգ), Սուրեն Քոսակյանը (84կգ), Յուրա Զալյանը (67կգ) և Լենա Գյուլումյանը (68կգ) հավաքականի ավագ մարզիչ Գարուշ Սարիբեկյանի գլխավորությամբ կմասնակցեն ապրիլի 25-26-ին Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում կայանալիք «Кубок успеха» կարատեի միջազգային առաջնությանը։

Մեր մարզիկներին մաղթենք հաջողություն և հաղթանակ։