Ոսկե և բրոնզե մեդալներ «Кубок успеха» կարատեի միջազգային առաջնությունից։
Հայաստանի կարատեի մեծահասակների հավաքականի մարզիկներ Սուրեն Հարությունյանը 75կգ և Սուրեն Քոսակյանը 84կգ քաշային կարգում նվաճել են ոսկե մեդալներ, իսկ Լենա Գյուլումյանը 68կգ քաշային կարգում՝ բրոնզե մեդալ՝ Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում ընթացող «Кубок успеха» կարատեի միջազգային առաջնությունում։
Սրտանց շնորհավորում ենք մեր մարզիկներին և մաղթում նորանոր հաղթանակներ։







