ՀԿԱՖ նախագահ Վազգեն Հարությունյանը՝ 2027 թ. Երևանում կայանալիք Եվրոպայի Մ21 առաջնության մասին

ՀԿԱՖ նախագահ Վազգեն Հարությունյանը Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի համաժողովին խոսել է 2027 թ. Երևանում կայանալիք Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության մասին՝ ներկայացնելով Հայաստանը և հայկական կողմի նախապատրաստական աշխատանքները։

Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում ընթացող՝ Եվրոպայի մեծահասակների 61-րդ առաջնության նախօրեին տեղի է ունեցել ԵԿԳ հերթական համաժողովը, որի ժամանակ ելույթ է ունեցել Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը՝ անդրադարձ կատարելով Եվրոպայի 2027 թ. Մ21 առաջնությանը, որը կանցկացվի Երևանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Նշենք, որ Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի ղեկավար կազմը, ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոպական երկրների կարատեի ֆեդերացիաների նախագահները շատ տպավորված են մնացել 2025 թ. Եվրոպայի մեծահասակների առաջնությունից, որը նույնպես տեղի է ունեցել Երևանում՝ այն համարելով կարատեի պատմության մեջ լավագույն և բարձր մակարդակով կազմակերպված միջոցառումներից մեկը։