Հայաստանի կարատեի ֆեդերացիայի կրտսեր տարիքի մարզիկները հունիսի 27-ից հուլիսի 1-ը Խորվաթիայի Պորեչ քաղաքում մասնակցում են ամենամյա խոշոր ճամբարի, որին ներկա են մարզիկներ` շուրջ 60 երկրներից, իսկ ճամբարին հաջորդելու է Karate One Youth League պաշտոնական առաջնությունը։
Մարզիկները Խորվաթիա մեկնել են Հայաստանի կարատեի հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանի գլխավորությամբ։







