Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ երեկ` սեպտեմբերի 25-ին, Հայաստանի Կարատեի ֆեդերացիայի ժողովի ընթացքում ֆեդերացիայի պատվավոր փոխնախագահ է ընտրվել Դավիթ Խաչատրյանը։
Նորանշանակ փոխնախագահին մաղթում ենք արդյունավետ աշխատանք, նոր ձեռքբերումներ և հաջողություններ՝ կարատեի զարգացմանն ու մարզիկների առաջընթացին նպաստելու գործում։
Համոզված ենք, որ նրա փորձն ու նվիրվածությունը կարևոր ներդրում կունենան ֆեդերացիայի հետագա զարգացման գործում։

