Հայաստանի կարատեի հավաքականի մարզիկ Յուրա Զալյանը՝ Լեհաստանում ընթացող Աշխարհի Մ21 տարեկանների առաջնությունում, -67 կգ քաշային կարգում, բրոնզե եզրափակչում` հաղթանակ տանելով ուկրաինացի մարզիկ Իլլիա Հրինենկոյի նկատմամբ՝ դարձավ Աշխարհի Մ21 տարեկանների առաջնության ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ։
Սրտանց շնորհավորում ենք Յուրա Զալյանին` մաղթելով նորանոր հաղթանակներ։






