Ազգային հավաքական

ՀԿՖ մարզիչ Ալբերտ Շիրինյանը՝ միջազգային կարգի մարզիչ

ՀԿՖ մարզիչ Ալբերտ Շիրինյանը՝ միջազգային կարգի մարզիչ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ս․թ․ փետրվարի 6-ից 8-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող՝ Եվրոպայի կարատեի Մ21 առաջնությանն ընդառաջ անցկացվող մարզչական որակավորման քննություններին մասնակցել է Հայաստանի կարատեի ազգային հավաքականի ավագ մարզիչ Ալբերտ Շիրինյանը, ով բարեհաջող հանձնելով քննությունը՝…

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ս․թ․ փետրվարի 6-ից 8-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող՝ Եվրոպայի կարատեի Մ21 առաջնությանն ընդառաջ անցկացվող մարզչական որակավորման քննություններին մասնակցել է Հայաստանի կարատեի ազգային հավաքականի ավագ մարզիչ Ալբերտ Շիրինյանը, ով բարեհաջող հանձնելով քննությունը՝ ստացել է միջազգային կարգի մարզչի որակավորում։

Հայաստանի կարատեի ֆեդերացիայի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է Ալբերտ Շիրինյանին և մաղթում նորանոր ձեռքբերումներ։

ՀԿՖ պատանի և մեծահասակ մարզիկները Սոչիում կմասնակցեն միջազգային ուսումնամարզական հավաքի և առաջնության

Ազգային հավաքական

ՀԿՖ պատանի և մեծահասակ մարզիկները Սոչիում կմասնակցեն միջազգային ուսումնամարզական հավաքի և առաջնության

🇦🇲🥋 Հայաստանի կարատեի ֆեդերացիայի պատանի և մեծահասակ մարզիկները մեկնեցին 🇷🇺 Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքի օլիմպիական ավան, որտեղ հուլիսի 20-27-ը կայանալու է խոշոր միջազգային ուսումնամարզական հավաք և առաջնություն։

Կարդալ ավելին
ՀԿՖ կրտսեր տարիքի մարզիկները Խորվաթիայում մասնակցում են ամենամյա խոշոր ճամբարի

Ազգային հավաքական

ՀԿՖ կրտսեր տարիքի մարզիկները Խորվաթիայում մասնակցում են ամենամյա խոշոր ճամբարի

Հայաստանի կարատեի ֆեդերացիայի կրտսեր տարիքի մարզիկները հունիսի 27-ից հուլիսի 1-ը Խորվաթիայի Պորեչ քաղաքում մասնակցում են ամենամյա խոշոր ճամբարի, որին ներկա են մարզիկներ` շուրջ 60 երկրներից, իսկ ճամբարին հաջորդելու է Karate One Youth League պաշտոնական առաջնությունը։

Կարդալ ավելին